Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Առաջին ալիքը խոստացել էր այսօր հայտնել խմբի երկրորդ մասնակցի անունը:
Թամար Կապրելյանը
Եվ այսպես, այս տարի Վիեննայում կայանալիք երգի հեղինակավոր մրցույթում մեր երկրի պատվիրակներից մեկը նյույորքաբնակ երգչուհի եւ երգահան Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Այս մասին BRAVO.am-ը հայտնել էր դեռ պաշտոնական հայտարարությունից առաջ:
Թամար Կապրելյանը
Թե ովքեր կմիանան ֆրանսահայ երգիչ Եսայիին եւ Թամար Կապրելյանին, կտեղեկացնենք հաջորդիվ: Իսկ հիմա առաջարկում ենք լսել երգչուհու կատարումներից մեկն` այստեղ:
BRAVO.am


×
9,160





