×


Ֆրանսահայ երգիչ Եսային` “Եվրատեսիլ 2015”-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Առաջին ալիքը խոստացել էր այսօր հայտնել խմբի առաջին մասնակցի անունը:

Եսային


Եվ այսպես, այս տարի Վիեննայում կայանալիք երգի հեղինակավոր մրցույթում  մեր երկրի պատվիրակներից մեկը ֆրանսահայ երգիչ Եսային է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Այս մասին BRAVO.am-ը հայտնել էր դեռ պաշտոնական հայտարարությունից առաջ:

Խմբի մյուս մասնակիցների անունները կհրապարակվեն հաջորդիվ: “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ առաջնորդվել են  երգիչների վոկալային, արտաքին տվյալներով եւ գեներով, ըստ որի էլ ծագել է խմբի անունը` “Genealogy”:

Գոհար Գասպարյանը


“Այս տարվա “Եվրատեսիլ”-ի նշանաբանն է` “Կառուցել կամուրջներ”: Մեզ այն շատ դուր եկավ եւ որոշեցինք ինքներս կառուցել կամուրջներ` համախմբելով հայ արմատներով երգիչներին: Ոգեշնչվեցինք անմոռուկի գաղափարով եւ գտանք նրանց 5 աշխարհամասից: Նախնական ցուցակը բավական մեծ էր. ապշած եմ, թե որքան տաղանդաշատ եւ հետաքրքիր երգիչներ ունենք դրսում, որոնցից շատերի մասին նույնիսկ տեղյակ չենք: Բազում բացահայտումներ եմ արել եւ ամեն անգամ, նրանց գտնելով, իրոք հուզվում էի”,-նշել է Գոհար Գասպարյանը:

“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ լրջորեն են պատրաստվում այս տարվա մրցույթին.“Նախորդ տարվա բարձր վարկանիշից հետո մենք ավելի ու ավելի ենք տրամադրված հաղթանակի: Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք. այս տարի հենց այդ միասնության ոգով ենք աշխատում”:

Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին